Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մամուլի ասուլիսում ասաց, որ նվազեցրել են աղքատության մակարդակը: «5 տարիներին պետք է նվազեցնենք ծայրահեղ աղքատությունը»,- ասաց վարչապետը:
Կառավարության ղեկավարի խոսքով՝ 2020 թ-ին սկսվելու են ծնելիության խթանման նոր ծրագրեր, որոնք կգործենս այս տարվա հուլիսի մեկից: «Գյուղական բնակավայրերում ապրող ծնողը հավելյալ խնամքի գումար կստանա, եթե մինչեւ 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում է, եթե նաև աշխատում է: Գումարի ընդհանուր չափը 52500 դրամ կլինի: