Գիտնականները փորձել են պարզել, թե գեղարվեստական գրականության ընթերցանությունն ինչպես է ազդում մարդկանց ուղեղի վրա։ Դրա համար օգտագործվել են ՄՌՏ սկաներներ և 12 կամավորներ։ Փորձարկվողներին առաջարկել են ամեն օր 30 էջ կարդել Ռոբերտ Հարիսի «Պոմպեյ» վեպից։
Արդյունքում, ՄՌՏ սկանավորումը ցույց է տվել, որ ընթերցանության հաջորդ օրը ակտիվություն է գրանցվում գլխուղեղի աջ քունքային հատվածում, հաղորդում է Свiт24-ը։ Ավելին, ակտիվությունը պահպանվել է նաև ընթերցանության ավարտից հետո, և գործել է մկանային հիշողությունը։
Ուղեղում նկատված փոփոխությունները ցույց են տվել, որ ընթերցողները իրենց սկսել են զգալ՝ ինչպես վեպի հերոսները։ Ուստի գիտնականները եզրակացրել են, որ լավ պատմությունները օգնում են մարդկանց ավելի լավը դառնալ ոչ միայն փոխաբերական իմաստով, այլ նաև ուղիղ՝ կենսաբանական մակարդակով։