Այսօր հայտնի է դարձել, որ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կայցելի Իրան։
ITAR-TASS գործակալությունը, հղում կատարելով ՌԴ արտգործնախարարության տեղեկատվության դեպարտամենտին, նշում է, որ այցը կկայանա դեկտեմբերի 10-11-ին։ Դեպարտամենտի հայտարարության մեջ ասվում է, որ այցի ընթացքում քննարկվելու է մասնավորապես Իրանի միջուկային ծրագրի շուրջ Ժնևում ձեռք բերված համաձայնությունների կատարման հարցը։