Հրանտ Տէր-Աբրահամեանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Այստեղ էլ գալիս է այն պատասխանը, երբ զուտ «շպիոնամանիայով» հնարավոր չէ բացատրել քաղաքական գործընթացները:
Ի տարբերություն Հայաստանի, Ուկրաինան հրաժարվեց ԵՄ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից երկրի պառլամենտի որոշմամբ ու երկրի ԱԳ նախարարության իմացությամբ, իսկ Հայաստանի դեպքում հրաժարման օրը իշխող կուսակցության ֆրակցիայի ղեկավարը ելույթ էր ունենում և հայտարարում, որ բացառված է, որ Հայաստանը հրաժարվի ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրից, էլ չեմ խոսում այն մասին, որ ԱԳ փոխնախարարն ու երկրի վարչապետը անտրամաբանական էին համարում առանց ՌԴ-ի հետ սահման ունենալու Մաքսային Միությանը միանալը և հայտարարում էին ԵՄ-ի հետ «Ասոցացման» այլընտրանք չունենալու մասին:
Ի տարբերություն Ուկրաինայի, Հայաստանը որևէ գին չպահանջեց Ռուսաստանից ԵՄ ասոցացումից հրաժարվելու դիմաց, իսկ ինչպես տեսնում ենք՝ և՛ Ռուսաստանը, և՛ ԵՄ-ն Ուկրաինային միլիարդավոր դոլարներ են խոստանում և համապատասխան պայմանագրեր առաջարկում, միայն թե այն անցնի այս, կամ այն քաղաքական վեկտորի կողմը։
Կից նյութն՝ այստեղ