Կառավարության շենքի մոտ սկսվեց բողոքի ակցիաˋ ի պաշտպանություն Թեղուտի: Ակցիայի մասնակիցները ակցիան որակեցին որպես Թեղուտի պաշտպանությանն ուղղված ակցիաների վերսկսում. որոշ ժամանակ Թեղուտի թեման մղվել էր երկրորդ պլան, և սրանով սկսվում է պայքարի նոր փուլ: Երբ նրանց մոտեցավ ՀՀ կառավարության ներկայացուցիչ Ալեքսանդր Ղազարյանը, մասնակիցները նշեցին, որ Կառավարությանը հարցեր չունեն տալու: Նրանց կարծիքով, կառավարությունն ի դեմս բնապահպանության նախարարության կատարում է հանքերի շահագործման լիցենզիա տրամադրողի դեր, ուստի նման կառույցից սպասել ինչ-որ լավ բան, անհնար է: Ակցիայի նպատակն է՝ հանրությանը իրազեկել խնդրի մասին:
Ակտիվիստ Գևորգ Սաֆարյանը նշեց որ ՀՀ քաղաքացիներն են այս երկրի տերը, իսկ պաշտոնյաները պետք է ծառայեն նրանց. «դուք դուրս եք եկել ձեր տերերի դեմ, բայց ի վերջո պատժվելու եք՝ օրենքի սահմաններում կամ օրենքից դուրս»:
Ակցիայի մասնակիցները այս պահին շարժվում են դեպի «Վալեքս գրուպի» կենտրոնական գրասենյակ: