տուն Լուրեր Բլոգ Ի պաշտպանություն Թեղուտի կկազմակերպվի մեծ երթ

Ի պաշտպանություն Թեղուտի կկազմակերպվի մեծ երթ

234
0
2006թ.-ից ի վեր բոլորիս համար, որպես մի արյունահոսող վերք, շարունակում է մնալ Թեղուտի խնդիրը: Այն բանից հետո, ինչ Վալլեքս Գրուպը հայտնվեց Թեղուտ և Շնող գյուղերի տարածքում և սկսեց նախապատրաստվել հանքի շահագործմանը, այնտեղ իրավիճակը էլ ավելի վատթար է դարձել: Սկսած նրանից, որ Թեղուտ ՓԲԸ-ն տարբեր միջոցներով ձեռք բերեց գյուղերի հողերը, անխնա ծառահատումներ իրականացրեց , այժմ էլ սկսել են արգելել գյուղացիներին, որ արածեցնեն իրենց անասուններին արոտավայրերում` իբր տարածքի իրենց պատկանելու պատճառաբանությամբ: Ակնհայտ է, որ դա նպատակ է հետապնդում ավելացնել գործազուրկների քանակը, որն իր հերթին կբերի հանքի աշխատողների համալրմանը:
Այսպես շարունակել այլևս չի կարելի: Եթե հանքը շահագործվի, ապա Թեղուտում գոյացած պոչամբարի հետևանքով, այդ տարածքում 10.000 տարի այլևս ոչինչ չի աճի և մի քանի տարի անց, Թեղուտ գյուղը, որպես այդպիսին, գոյություն չի ունենա: Օր առաջ անհրաժեշտ է դուրս գալ պայքարի գիշատիչ հանքարդյունաբերողների դեմ:
Հոկտեմբերի 10-ին Հանրապետության հրապարակի կառավարության շենքից տեղի կունենա երթ` դեպի Վալլեքս Գրուպ և Բաղրամյան 26: Բոլոր մտահոգ քաղաքացիներին կոչ ենք անում մասնակցել այդ երթին: Տեր կանգնենք մեր երկրի հարստություններին: Թույլ չտանք, որ օտարերկրյա հանքարդյունաբերողները ծախված վարչախմբի հետ միասին, ոչնչացնեն մեր ազգային հարստությունները:
Վահե Գեւորգյանի ֆեյսբուքյան էջից:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here