տուն Քաղաքական Միջազգային Իրաքում սպանվել է Իսլամական պետություն խմբավորման առաջնորդներից մեկը

Իրաքում սպանվել է Իսլամական պետություն խմբավորման առաջնորդներից մեկը

58
0

image_update_img

Սիրիայում և Իրաքում ծավալվող «Իսլամական պետություն» խմբավորման պարագլուխներից մեկը՝ Աբու Հաջիր Ալ-Սուրին, սպանվել է Իրաքի հյուսիսում գտնվող Մոսուլ քաղաքում։ Իրաքի պաշտպանության նախարարության հաղորդած տեղեկությունների համաձայն՝ ծայրահեղականը սպանվել է ամերիկյան օդուժի հարձակումից հետո։

Նույն աղբյուրը նշում է, որ Ալ-Սուրին «Իսլամական պետություն» խմբավորման առաջնորդ Աբու Բաքր Ալ-Բաղդադիի «աջ ձեռքն» է։ Բացի այդ, հակաահաբեկչական գործողությունների արդյունքում Սադամ Հուսեյնի ծննդավայր Տիկրիտում, որը նույնպես գտնվում է գրոհայինների ձեռքում, սպանվել է առնվազն 22 գրոհային։