ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երեկ ստիպված է եղել ընդհատել արձակուրդը և վերադառնալ Վաշինգտոն։ Այստեղ նա մտադիր է աշխատանքային հանդիպումներ անցկացնել, որի նպատակն է պարզել ԱՄՆ-ի հետագա գործողություններն Իրաքում։ Այս մասին հաղորդում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
Բարաք Օբաման երեկ նամակ է հղել ԱՄՆ Կոնգրեսի ղեկավարին՝ նշելով, որ Իրաքի դեմ ռազմական գործողություններն իրականացվում են՝ ելնելով երկրի ազգային շահերից։
«Օգոստոսի 14-ին ես հրաման եմ տվել նպատակային ռմբակոծություններ իրականացնել՝ օգնելու իրաքյան ուժերին վերադարձնելու Մոսուլի ջրամբարտակը։ Այդ գործողությունները սահմանափակված են լինելու տարածքով և ժամանակով՝ կապված Իրաքի զինված ուժերի պահանջներից», — ասել է Օբաման։
Երեկ քրդական զոքերին հաջողվել է վերադարձնել ջրամբարտակը, որի հնարավոր պայթեցումը կարող էր խլել մի քանի միլիոն կյանք։