տուն Քաղաքական Միջազգային Իրաքում պատգամավորի ձերբակալության ժամանակ զոհվել են նրա քույրն ու եղբայրը

Իրաքում պատգամավորի ձերբակալության ժամանակ զոհվել են նրա քույրն ու եղբայրը

163
0

Ahmed al-Alwani

Իրաքում խորհրդարանի պատգամավոր Ահմեդ Ալ-Ալուանիի ձերբակալության ժամանակ սպանվել են նրա եղբայրը, քույրը, ինչպես նաև ևս 4 մարդ։ 18 մարդ վիրավորվել է։ Այս մասին հաղորդում է Al-Jazeera-ն՝ չմանրամասնելով, թե որն է եղել Ալ-Ալուանիի ձերբակալության պատճառը։

Կարծիք կա, որ պատգամավորը համագործակցել է իսլամիստական կազմակերպության հետ։ Ձերբակալությունը տեղի է ունեցել երկրի արևմուտքում՝ Ռամադի քաղաքում, որտեղ հիմա մտցվել է պարետային ժամ։ Ոստիկանները հաղորդում են, որ իրենց օպերացիայի ժամանակ իրենց ուղղությամբ կրակ է բացվել։

Ալ-Ալուանին սունի պատգամավոր է, մինչդեռ խորհրդարանում մեծամասնությունը պատկանում է շիաներին։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here