Իրաքում այսօր տեղի է ունեցել ահաբեկչությունների շարք, որոնց հետևանքով զոհվել է առնվազն 52 մարդ։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Մասնավորապես, Բահրուզ քաղաքում ահաբեկիչը թաղման արարողության ժամանակ պայթեցրել է իրեն, ինչի հետևանքով զոհվել է 18 մարդ, 16-ը վիրավորվել է։ Նշվում է, որ սպանվածները սունիներ են։
Պայթյուններ են տեղի ունեցել նաև Բաղդադում։