Իրաքում ոչ մուսուլման ժողովուրդների նկատմամբ հալածանքները կրկին ակտիվացել են: Ինչպես տեղեկացնում է Rudaw.net-ը, օրերս Սիրիական սահմանին մոտ Իրաքի Ռաբբին բնակավայրում չորս եզդիներ են սպանվել`« Իրաքի և Լևանտի հանրապետություն» ահաբեկչական կազմակերպության անդամների կողմից:
Սա արդեն նախորդ շաբաթվա ընթացքում գրանցված երկրորդ դեպքն է: Rudaw.net-ի փոխանցմամբ, Ռաբբին բնակավայրում աշխատելու նպատակով բնակություն են հաստատել ավելի քան 8000 եզդիներ: Այս օրերին եզդիները այդ բնակավայրից դուրս են գալիս, քանի որ տեղի արաբները նրանց խնդրել են դուրս գալ բնակավայրից, հակառակ դեպքում այն կվերածվի ահաբեկիչների թիրախի: Երեկ եզդիբնակ Շանգալի մարզում բողոքի էին դուրս եկել հազարավոր եզդիներ և պահանջում էին, որպեսզի հարգվեն իրենց իրավունքները: