Ապրիլի 15-ին Իրաքի Մոսուլ քաղաքում մի խումբ եզդի երիտասարդներ ահաբեկիչների կողմից հարձակման են ենթարկվել: Այս հարձակման արդյունքում զոհվել է Ֆաիսալ Բադիլ Կարատը, իսկ իր ընկերը Շաբա Միրզա Խոդեդան ծանր վնասվածքներ է ստացել: Այս մասին տեղեկացնում է dengeezdia.com լրատվական կայքը:
Երիտասարդները Մոսուլ էին եկել եզդիաբնակ Խանասոր գյուղից, որը Շանգալ շրջանի գյուղերից է: Հանցագործության դրդապատճառները դեռևս պաշտոնապես չեն հայտարարվել, սակայն տեղի եզդի բնակչությունը վստահեցնում է, որ այն տեղի է ունեցել ազգային հողի վրա և մի քանի օր առաջ սպանված երիտասարդի հայրըˋ Ֆայսալան նույնպես սպանվել է: