տուն Քաղաքական Միջազգային Իրաքում կառավարական զորքերի գնդակոծման հետևանքով 11 մարդ է զոհվել

Իրաքում կառավարական զորքերի գնդակոծման հետևանքով 11 մարդ է զոհվել

77
0

21

Իրաքի կառավարական ուժերի հրետանային գնդակոծման հետևանքով Ֆալուջա քաղաքում 11 մարդ է զոհվել։ Հաղորդում է BBC-ն։

Առայժմ չի նշվում, թե զոհերի թվում քանի գրոհային և խաղաղ բնակիչ կա։

Հիշեցնենք, որ Ֆալուջան գտնվում է գրոհայինների վերահսկողության տակ։ Օրերս երկրի իշխանությունները հայտարարել են նոր գործողությունների մեկնարկի մասին, որի նպատակն է քաղաքն ազատագրել «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից։