տուն Լուրեր Իրաքում եզդի փախստականների վիճակը օրհասական է

Իրաքում եզդի փախստականների վիճակը օրհասական է

103
0

եզդի

Իրաքում  եզդիների վիճակը շարունակում է օրհասական մնալ: Հարյուրհազարավոր փախստականներ հայտնվել են սովի և ծարավի ճիրաններում:  Քրդական ինքնավարության ենթակայության տակ գտնվող Զախո քաղաքում ապաստան գտած 100 հազար եզդիներ չեն կարողանում լուծել իրենց սննդի և կացարանի խնդիրները: Ինչպես AraratNews.am-ի հետ զրույցում տեղեկացնում է իրաքաբնակ եզդի Խերի Հակոն էրդական՝ ինքնավարության իշխանությունները ոչինչ չեն անում եզդի փախստականների համար.«Քրդական ինքավարության իշխանությունները ոչինչ չեն անում և արգելում են մեզ զբաղվել եզդի փախստականների խնդիրներով: Այն փախստականները, ովքեր  փորձում են ակտիվ զբաղվել իրենց խնդիրներով՝ ձերբակալվում են և անօրինական մեկուսացվում»,-ասաց մեր զրուցակիցը՝ ավելացնելով, որ միջազգային կազմակերպությունները այս խնդրին ևս պետք է ուշադրություն դարձնեն և հետաքննություն իրականացնեն Իրաքի եզդի փախստականների ճամբարում: