Իրաքում այսօր մահապատժի է ենթարկվել 42 մարդ, ովքեր մեղադրվում էին ահաբեկչական գործողություններ իրականացնելու և դրանց օժանադակելու մեջ: Այս մասին հաղորում է Interfax գործակալությունը` հղում կատարելով Իրաքի արդարատության նախարարությանը:
Արդարադատության նախարար Հասան Ալ-Շամարին հայտարարել է, որ նրանք մեղավոր են ճանաչվել տասնյակ մարդկանց կյանքից զրկելու և երկրի անվտանգությունը խաթարելու համար: Արևմտյան կազմակերպությունները քննադատության են ենթարկել իրաքյան իշխանություններին մահապատիժն իրականացնելու համար: