Իրաքյան Քիրքուք քաղաքում ահաբեկչությունների հետևանքով այսօր 13 մարդ է զոհվել: Այս մասին հաղորդում է արաբական «Աս Սումարիան»:
ԶԼՄ-ի տվյալներով՝ առաջին պայթյունը իրականացտել է մահապարտ ահաբեկիչը, ով երթևեկել է ականապատ մեքենայով: Գրոհայինը փորձել է անցնել ստուգիչ անցագրային կետով, որոմ հերթապահել են քաշաքը վերահսկող զինված ֆրդական խմավորումները: Պայթյունի հետևանքով 2 ոստիկան է մահացել
Քաղաքի հյուսիսում պայթեցվել է նաև խաղաղ քաղաքացիների տեղափոխող մի միկրոավտոբուս: Զոհված 11 իրանցիների թվում 4 կին և 2 երեխա է եղել:
Քիրքուքը, որ հյուսիսային Իրաքի նավթային արդյունաբերության կենտրոնն է, հունիսի 12-ից անցել է պեշմերգա քրդական մարտիկների վերահսկողության տակ: Նրանց հաջողվել էր քաղաքից դուրս մղել «Իսլամական պետություն» (նախկինում՝ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն») խմբավորման մարտիկներին: