Իրաքի նախագահ Ջալալ Թալաբանիի անվտանգության աշխատակիցներից մեկը կրակել է լրագրողի վրա։ Այս մասին տեղեկացնում է Agence France-Presse-ը։
Մարդասպանը եղել է բրիգադի սպա, ով ծառայություն է իրականացրել Թալաբանիի՝ Բաղդադում գտնվող նախագահական նստավայրում։ Նրա զոհը եղել է «Ազատ Իրաք» ռադիոյի գլխավոր խմբագիր Մուհամեդ Բիդայվին։
Թալաբանիի թիկնապահը կրակ է բացել այն ժամանակ, երբ իր և լրագրողի միջև վեճ է ծագել։ Տղամարդկանց միջև վեճի պատճառը դեռ հայտնի չէ։
Լրագրողին սպանած սպան հանցանքի վայրից անմիջապես փախուստի է դիմել։ Իրաքի իշխանությունները կասկածում են, որ սպան կարող է թաքնված լինել իր գործընկերների մոտ, և այս կապակցությամբ նրանց պահանջ է ներկայացվել հանցագործին գտնել և հանձնել իրավապահ մարմիններին։