տուն Քաղաքական Միջազգային Իրաքի նախագահը միջազգային հանրությանը մեղադրել է Սիրիայի հակամարտության սրման մեջ

Իրաքի նախագահը միջազգային հանրությանը մեղադրել է Սիրիայի հակամարտության սրման մեջ

97
0

nouri-al-maliki

Իրաքի վարչապետ Նուրի Ալ-Մալիքին սուր քննադատության է ենթարկել միջազգային հանրությանը՝ մեղադրելով նրան Սիրիայում լարվածությունը մեծացնելու մեջ։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Նա հատկապես շեշտել է այս ամենում Սաուդյան Արաբիայի բացասական դերը։ Ալ-Մալիքին, ով իր աջակցությունն է հայտնել Բաշար Ալ-Ասադին, հայտարարել է, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը, Արաբական երկրների լիգան և միջազգային մեծ դերակատարները առանցքային դերակատարություն են ունեցել Սիրիայում իրավիճակի սրման հարցում։

Ըստ նրա՝ Սաուդյան Արաբիան աջակցություն է ցուցաբերում տեղի անջատողականներին՝ խրախուսելով հակամարտության շարունակությունը։