տուն Աշխարհ Իրաքի նախագահը հրաժարական է ներկայացրել

Իրաքի նախագահը հրաժարական է ներկայացրել

306
0

Իրաքի նախագահ Բահրամ Սալեհը երկրի խորհրդարանին հրաժարկանի դիմում է ներկայացրել։ Այս մասին հայտնում են արաբական լրատվամիջոցները՝ նշելով, որ նա այս քայլին է գնացել երկրում ստեղծված ծայրահեղ լարված իրավիճակի, արդեն ամիսներ շարունակվող բողոքի ցույցերի, քաղաքական ծայրահեղ ծանր իրադրության, ինչպես նաեւ նոր վարչապետի թեկնածության շուրջ կուսակցությունների համաձայնության գալու անհնարինության համատեքստում:

Պատգամավորներին հղած իր ուղերձում նախագահը նշել Է, որ, կարծում է՝ «քաղաքական ու խորհրդարանական գործունեությունը պետք Է համապատասխանի ժողորդի բարձրագույն շահերին»:

Ավելի վաղ՝ նոյեմբերի 29-ին իր հրաժարականի մասին էր հայտարարել նաեւ Իրաքի վարչապետ Ադել Աբդել-Մահդին։

Վարչապետի, նախագահի եւ կառավարության հրաժարականը իրաքցի ցուցարարների առաջնային պահանջներից էր։

Իրաքի մայրաքաղաք Բաղդադում հոկտեմբերի 1-ից սկիզբ առած բողոքի ցույցերի եւ անկարգությունների ընթացքում եւ երկրի հարավում անվտանգության ուժերի գործողությունների հետեւանքով, Associated Press գործակալության տվյալներով մոտ 4 հազար մարդ է սպանվել, տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել 15 հազար մարդ: