Իրաքից Թուրքիա նավթի առաքումները դադարեցվել են։ Այս մասին հայտարարել է Իրաքի նավթի նախարար Աբդ Ալ-Քարիմ Լուայբին Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Լըդըզի հետ հանդիպման ժամանակ։ Հաղորդում է թուրքական TRT Haber հեռուստաալիքը։
Նրա խոսքերով՝ Իրաքից Թուրքիա առաքումների դադարեցումը պայմանավորված է ահաբեկիչների կողմից նավթամուղը պայթեցնելու սպառնալիքներով։ Սպասվում է, որ առաջիկա շաբաթներին Քիրքուք-Ջեյհան նավթամուղը կրկին կսկսի գործել։ Ընդհանուր առմամբ, Թուրքիան Իրաքից ստանում է նավթի 21.4 տոկոսը, Իրանից՝ 15.3-ը, Ռուսաստանից՝ 14.2-ը։ Մյուս 49.1 տոկոսը Թուրքիան ստանում է Սաուդյան Արաբիայից, Լիբիայից, Հունաստանից և Նիգերիայից։