Այսօր` ապրիլի 1-ին, դեռևս շարունակվում է երկրում արտակարգ դրությունը: Հիշեցնենք, որ երեկ պարետատունը հայտարարեց սահմանափակումների մասով նոր խստացումների մասին:
Էջմիածնում այս պահի տվյալներով կարող ենք արձանագրել, որ փողոցները քիչ թե ծատ մարդաշատ են: Հիմնականում մարդիկ գնումներ կատարելու համար են դուրս գալիս:
Փակ են վարսավիրանոցները, հագուստի խանութներն ու առաջին անհրաժեշտություն չհամարվող տնտեսվարող օբյեկտները:
Հիշեցնենք, որ այս օրերին Araratnews.am լրատվականն աշխատում է արտակարգ ռեժիմով և պարբերաբար ներկայացնում է Էջմիածնում տիրող իրավիճակը:
Առավել մանրամասն` տեսանյութում:
Հայկ Մագոյան