Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Գեղարքունիքի մարզում իրավիճակը վերահսկվում է մեծ թվով իրավապահների կողմից:
Ներկա պահին քաղաքում տիրող իրավիճակից տեղեկանալու նպատակով AraratNews.am-ը կապ է հաստատել Գավառի համայնքապետարանի մամլո քարտուղար Ալվարդ Մանուկյանի հետ:
AraratNews.am-ի թղթակցի հետ ունեցած զրույցում Ալվարդ Մանուկյանը մասնավորապես նշեց.
«Համայնքապետարան-ոստիկանություն համագործակցության արդյունքում քաղաքում հիմա իրավիճակը վերահսկելի է: Չնայած՝ առավոտվանից ինչ-որ բան էլ տեղի չի ունեցել: Պարզապես, արտակարգ դրության պայմաններում, ցերեկային ժամերին բնակիչների ակտիվություն ենք նկատել: Դրանով պայմանավորված, ոստիկանները փորձում են հավասարակշիռ իրավիճակը պահպանել, որպեսզի խուճապ չստեղծվի: Մարդիկ իրենց բնականոն կյանքով ապրում են, ինչ-որ արտառոց բան չկա»:
Դեպքի հետևանքով տուժածների առողջական վիճակի վերաբերյալ պաշտոնական հրապարակում կլինի: Այս հարցի շուրջ Գավառի համայնքապետարանի մամլո քարտուղարը մանրամասներ չտրամադրեց, քանի որ իրենք էլ պաշտոնական հրապարակմանն են սպասում:
Օլյա Շահինյան