տուն Տնտեսական «Իրավական առումով մեծ հարցեր կան»,- Վահագն Խաչատրյանը՝ Որոտանի ՀԷԿ-ի վաճառքի մասին

«Իրավական առումով մեծ հարցեր կան»,- Վահագն Խաչատրյանը՝ Որոտանի ՀԷԿ-ի վաճառքի մասին

130
0

վահագն Խաչատրյան

«Որոտանի ՀԷԿ-ի վաճառքը իրավական առումով բազմաթիվ հարցերի տեղիք է տալիս:  Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը: Նրա խոսքով՝ նախ պարզ չէ, թե ինչու մասնավորեցումը չի ընթացել ընդհանուր կանոններին համաձայն և չի ներառվել մասնավորեցման ցանկում: Ինչո՞ւ է կառավարության համապատասխան որոշումը երկար ժամանակ թաքցվել: Ով է ի վերջո վաճառողը և ուր է գնացել կամ գնալու վաճառքից ստացվելիք 180 միլիոն դոլարը: Մինչև այժմ, ըստ տնտեսագետի, պարզ չէ՝ որտեղ է այդ 180 միլիոնի այն մասը, որը պետք է վճարվեր անմիջապես (գումարի մեծ մասը՝ մոտ 110 միլիոն դոլարը, պետք է փոխանցվի մեկ տարի հետո):

Ինչ վերաբերում է գնորդին, ապա ըստ Վ. Խաչատրյանի՝ նրանց շահագրգռվածությունը մեծ էր, քանի որ ֆիքսվում են բավականին բարձր սակագներ առաջիկա տարիների համար: Այսպես, արդեն իսկ բարձրացվել է ՀԷԿ-ից գնվող 1 կիլովատ/ժամ էլեկտրաէներգիայի սակագինը մինչև 7.9-8.2 դրամ՝ նախկին 4.3-ի փոխարեն, և մինչև 2037 թվականը նախատեսվում է սակագինը բարձրացնել մոտ 4 անգամ: