Իրանի խորհրդարանի պատգամավոր Քարիմի Գոդոուսին հաստատել է Սիրիայում Իրանի ռազմական ներկայությունը։ Այս մասին հաղորդում է ISNA լրատվական գործակալությունը։
Նա ասել է, որ Սիրիայում են գտնվում իրանական հարյուրավոր գումարտակներ, որոնք պայքարում են երկրի ընդդիմության դեմ։ Ավելի վաղ իրանական իշխանությունները հերքում էին, որ Իրանի հեղափոխության պահապանների զորամիավորումները կռվում են գործող ռեժիմի կողմից՝ պայքարելով հակակառավարական ուժերի դեմ։ Իրանը, որը համարվում է Սիրիայի ռեժիմի ամենամոտ դաշնակիցը, հնարավորինն անում է Ալ-Ասադի իշխանությունը պահպանելու համար։