Իրանցի բարձրաստիճան ղեկավար կազմի պաշտոնյա Մոհամմադ Միրմոհամմադին դարձել է կորոնավիրուսի զոհը: Այս մասին հաղորդում է ISNA գործակալությունը:
Իրանցի պաշտոնյան կյանքից հեռացել է 72 տարեկան հասակում՝ Թեհրանի հիվանդանոցում: Նա հոսպիտալացվել է նախորդ կիրակի՝ կորոնավիրուսի կասկածանքով: Երկուշաբթի օրը՝ փետրվարի 24-ին, թեստի արդյունքը դրական է եղել:
Ինչպես արդեն հաղորդվել է, Իրանում կորոնավիրուսի հետևանքով մոտ 210 մարդ է մահացել:
Միևնույն ժամանակ, պաշտոնական իշխանությունները հաստատում են կորոնավիրուսից մահվան միայն 34 և վարակման 388 դեպք, մինչդեռ առողջապահական համակարգի այլ աղբյուրներ ուրիշ տվյալներ են ներկայացնում: