տուն Աշխարհ Իրանում 5.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Իրանում 5.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

334
0

Իրանի հարավային շրջանում 5.7 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնին (EMSC):

Ստորգետնյա ցնցումներն արձանագրվել են 12:30-ին՝ UTC-ի ժամանակով (երևանյան 16:30): Էպիկենտրոնը գտնվել է Բենդեր-Աբբաս քաղաքից 48 կմ դեպի արևմուտք: Օջախը տեղակայված է եղել 47 կմ խորությամբ:

Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություն չի ստացվել: