ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին մոտ ժամանակներս սպասում են Իրանում։ Այս մասին Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը։
«Դուք ընդունել եք Իրանի Իսլամական Հանրապետություն այցելելու հրավերը, և մենք հույս ունենք մոտ ժամանակներս Ձեզ տեսնել Իրանում», — Զարիֆի խոսքերն է փոխանցում «Ինտերֆաքսը»։
Զարիֆը նաև ՌԴ նախագահին փոխանցել է Իրանի նախագահ Հասան Ռուհանիի ողջույնները։