Իրանի իշխանությունները մի քանի մարդու են ձերբակալել Թեհրանի տարածքում ուկրաինական օդանավի կործանման գործի շրջանակում: Այդ մասին հայտարարել է Իրանի գերագույն դատարանի պաշտոնական ներկայացուցիչ Ղոլյամ Հուսեյն Իսմայիլին՝ հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Հարուցված գործի շրջանակում կան ձերբակալված անձինք, սակայն դեռևս նախաքննության փուլում ենք»,- նշել է պաշտոնյան և հավելել, որ քննվելու են ավիավթարի գործին առնչվող բոլոր ասպեկտները: Նրա խոսքով, բազմաթիվ մարդիկ են ներգրավված հետաքննության գործընթացում:
Բացի այդ, Իսմայիլին տեղեկացրել է, որ խոցված ինքնաթիռի սև արկղը վերծանման նպատակով ուղարկվել Է Ֆրանսիա:
Հիշեցնենք, որ Իրանում՝ ուկրաինական օդանավի կործանման հետևանքով զոհվել են ինքնաթիռում եղած բոլոր՝ 176 քաղաքացիները: Շրջանառվող վարկածի համաձայն, օդանավը պատահաբար դարձել է իրանական կողմից արձակված հրթիռի թիրախ: