Ինչպես փոխանցում են իրանական լրատվամիջոցները, արտառոց միջադեպ է գրանցվել դատապարտյալին մահապատժի ենթարկելիս: Դատական իշխանությունները որոշել են կրկնակի անգամ իրականացնել դատապարտյալի մահապատիժն այն բանից հետո, երբ առաջինի անգամ տղամարդը կենդանի է մնացել:
Թմրանյութերի վաճառքով զբաղվող 37-ամյա Ալիրեզայի մահապատիժն իրականացվել է հոկտեմբերի 9-ին: Բժիշկները արձանագրել են նրա մահը, որից մեկ օր անց նրա մարմինը տեղափոխել են դիահեձարան: Սակայն այստեղ Ալիրեզայի բարեկամները հայտնաբերել են, որ նա դեռ շնչում է: Տղամարդն այժմ գտնվում է հիվանդանոցում: Բժիշկները նշում են, որ նա շատ արագ ապաքինվում է:
Չնայած Ալիրեզայի մերձավորների ուրախությանը, իրավապահները նշել են, որ դատարանի որոշումը կյանքի է կոչվելու և մահապատիժը շուտով նորից կիրականացվի:
Տեղեկացնենք նաև, որ Իրանն առաջատար է մահապատիժների քանակով: Այս տարի մահապատժի է ենթարկվել 560 մարդ: