տուն Քաղաքական Միջազգային Իրանում ձերբակալվում են քրիստոնեություն ընդունած իրանցիները

Իրանում ձերբակալվում են քրիստոնեություն ընդունած իրանցիները

114
0

2477134926_75639283c0

Իրանում չեն դադարում վերջին տարիներին քրիստոնյա դարձած քաղաքացիների ձերբակալությունները։ Այս տենդենցը նկատվում է հատկապես Ծննդյան տոների ժամանակ, երբ քրիստոնյաները հավաքվում են պատարագի։ International Campaign for Human Rights in Iran իրավապաշտպան կազմակերպությունը հայտնում է, որ դեկտեմբերի 31-ին ձերբակալվել է 4 քրիստոնյա` Թեհրանից ոչ հեռու գտնվող քաղաքներից մեկում։

Ձերբակալումից առաջ նրանք ծեծի են ենթարկվել։ Նրանց տները խուզարկվել են, առգրավվել են անձնական իրերը, համակարգիչները, ընտանեկան ալբոմները։ Նրանց ընտանիքներն առայժմ տեղեկություն չունեն ձերբակալվածների մասին։ Ավելի վաղ, 5 քրիստոնյաներ ձերբակալվել էին արևելյան Իրանում։ Բացի այդ, պարսկալեզու քրիստոնյաներին ագելվում է պատարագ մատուցել Թեհրանի սուրբ Պետրոսի բողոքական եկեղեցում։ Այս մասին հաղորդում է News.ru-ն։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here