Իրանում Կրակի փառատոնի ժամանակ տարբեր միջադեպերի հետևանքով 2 մարդ մահացել է, ևս 148-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում են տեղական ԶԼՄ-ները։
Կրակի փառատոնին՝ Իրանի Նոր տարվա նախօրեին, որի ժամանակ իրանցիներն ավանդաբար թռչում են կրակի վրայով, Թեհրանում մահացել է 8-ամյա մի աղջիկ։ Նույն օրը Նազարաբադ քաղաքում ձեռքի նռնակի պայթյունի հետևանքով մահացել է մի երիտասարդ։
Իրանական Asriran լրատվական պորտալը հայտնում է, որ մարտի 18-ին տեղի ունեցած արարողության ժամանակ 148 մարդ վնասվածքներ է ստացել, որոնցից 97-ը հոսպիտալացվել է։