Իրանի առողջապահության նախարարությունը հաղորդել է երկու հիվանդի մահացության մասին, որոնց աշտորոշվել է Covid-19 տեսակի կորոնավիրուս։
Իրանի առողջապահության նախարարության ինֆեկցիոն հիվանդությունների կոմիտեի անդամ Մասուդ Մարդանին տեղեկացրել է, որ մահացածները զառամյալ տարիքի են եղել, չեն շփվել Չինաստանի կամ այդ երկրից եկած քաղաքացիների հետ։
Նշվում է, որ մահացած քաղաքացիները Իրանի Կում քաղաքից են, որը Հայաստանի մայրաքաղաք Երեւանից 1238 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում։