Իրանն ու «վեցյակը» կարող են համաձայնագիր ստորագրել հուլիսի 20-ին և կարգավորել Իրանի միջուկային ծրագրի շուրջ հակասությունները։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը։ Հաղորդում է The Washington Post-ը։
«Կան բոլոր նախադրյալները կարծելու, որ մենք կկարողանանք հասնել համապարփակ համաձայնագրի, որը թույլ կտա համոզել աշխարհին, որ Իրանի միջուկային ծրագիրը կրելու է բացառապես խաղաղ բնույթ»,- ասել է նախարարը։
Հիշեցնենք, որ անցած տարվա նոյեմբերին Իրանն ու «վեցյակը» ստորագրել էին նախնական պայմանավորվածությունների համաձայնագիր, որով վեցամսյա ժամկետում պետք է նախապատրաստվի վերջնական փաստաթուղթը։