Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է ամենաբարձր մակարդակով բանակցություններ վարել Միացյալ նահանգների հետ։ Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը։
«Այդ հանդիպումն ինքնանպատակ չէ, ոչ էլ արգելված ձեռնարկ։ Այն լավ սկիզբ կարող էր ազդարարել։ Նախագահ Ռուհանին ոչ մի սկզբունքային խնդիր չուներ (Օբամայի հետ հանդիպման համար — խմբ․)», — ասել է Զարիֆը։
Ավելի վաղ նման հանդիպման անցկացման հնարավորության մասին կրկին խոսել էր Սպիտակ տան հատուկ ներկայացուցիչը։