Այսօր Վիեննայում Իրանի և «Վեցյակի» միջև կայացել է բանակցությունների չորրորդ փուլի ամփոփիչ օրը։ Ինչպես հայտնում են Իրանի ԱԳՆ-ից, կողմերը որևէ հաջողություն չեն գրանցել միջուկային ծրագրի շուրջ համապարփակ համաձայնագիր կազմելու հարցում։
Հիշեցնենք, որ «ՌԻԱ Նովոստիի» հաղորդմամբ՝ «Վեցյակի» հետ բանակցությունների շրջանակներում Արևմուտքի հնչեցրած դիրքորոշումը հիասթափեցրել է Իրանի պատվիրակությանը։
Կողմերի միջև համաձայնություն ձեռք բերելուն մի շարք հակասություններ են խոչընդոտում։ Մասնավորապես, հարցերից մեկը, որի շուրջ կողմերը չեն կարողանում կոնսենսուսի գալ, Իրանի հրթիռային տեխնոլոգիաներն են։