Իրանի և «Վեցյակի» միջև բանակցությունների հերթական փուլը կմեկնարկի հաջորդ շաբաթ Վիենայում։ Այս մասին ITAR-TASS գործակալությանը հայտնի է դարձել դիվանագիտական շրջանակներում։ Այս հանդիպմանը քննարկվելու են նոյեմբերի վերջին ձեռք բերված համաձայնությունների կատարման մեխանիզմները։ Քննարկմանը մասնակցելու են «վեցյակի» և Իրանի փորձագետներ։
Նույն աղբյուրի համաձայն՝ քննարկումները կկայանան դեկտեմբերի 9-13-ն ընկած ժամանակահատվածում։