Ինչպես հաղորդում է IRNA գործակալությունը, Պակիստանի հետ սահմանի վրա տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով գրոհայինների կողմից սպանվել են իրանցի 17 սահմանապահներ:
Բախման հետևանքով ևս մի քանի սահմանապահներ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Միջադեպը տեղի է ունեցել Սիսթան և Բելուջիսթան նահանգի Սերավան շրջանում: