տուն Քաղաքական Միջազգային Իրանի փոխարտգործնախարարը կանխատեսում է Իրան-Վեցյակ ձևաչափի դժվար բանակցություններ

Իրանի փոխարտգործնախարարը կանխատեսում է Իրան-Վեցյակ ձևաչափի դժվար բանակցություններ

147
0

pirhayati20130219203832340

Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաղչին, ով նաև միջուկային ծրագրի հարցով իրանյան կողմի գլխավոր բանակցողն է, կանխատեսել է, որ Իրանի և «վեցյակի» առաջիկա բանակցությունները դժվար են լինելու: Այս մասին տեղեկացնում է Mehr գործակալությունը:

Փոխարտգործնախարարը նշել է, որ բանակցությունները չեն կարող ավարտվել, եթե Արևմուտքը չճանաչի խաղաղ միջուկային ծրագիր ունենալու Իսլամական Հանրապետության իրավունքը: Հիշեցնենք, որ բանակցությունների հերթական փուլը մեկնարկում է նոյեմբերի 20-ին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here