տուն Քաղաքական Միջազգային Իրանի ու Արևմուտքի հարաբերությունները շուտով կարող են փոխվել. The Voice of America

Իրանի ու Արևմուտքի հարաբերությունները շուտով կարող են փոխվել. The Voice of America

209
0

09

Ամերիկացի փորձագետները կարծում են, որ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ աշխարհի մեծ տերությունների հանդպումը կարող է լուրջ խթան հանդիսանալ ԱՄՆ-ի և Իրանի միջև հարաբերությունների բարելավման համար։ Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը։

«Նախագահ Ռուհանին խոստացել է աշխարհին ցույց տալ «Իրանի իրական դեմքը»։ Այդպիսով, նա քայլ է անում դեպի հարաբերությունների լավացումն ամբողջ աշխարհի հետ»։ Իր հերթին նախագահ Օբաման հույս է հայտնել, որ հակամարտության խաղաղ կարգավորումը հնարավոր է դեռ Ռուհանու նախագահության առաջին ժամկետի ընթացքում։

«Ամերիկայի ձայնի» վերլուծաբանների կարծիքով՝ Իրանի հետ հարաբերությունները կմնան լարված, քանի դեռ կողմերից յուրաքանչյուրը պատրաստ չի լինի գնալու փոխզիջումների։ Իրանի կառավարությունը չի վստահում ԱՄՆ-ին հազար անգամ ավելի, քան ԱՄՆ-ը՝ Իրանին։ «Աշխարհի մեծ մասը զգուշավոր է Իրանի մտադրությունների կապակցությամբ, սակայն ժամանակի ընթացքում դա կարող է փոխվել։ Այսօր Իրանը պայքարում վերականգնվելու համար՝ երկրի տնտեսությունը զգալի կորուստներ է կրել պատժամիջոցների, գործազրկության և գնաճի պատճառով», — ասում է Քարնեգի հիմնադրամի միջուկային քաղաքականության ծրագրի ղեկավար Ջորջ Պերկովիչը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here