տուն Քաղաքական Միջազգային Իրանի նախագահը պատրաստվում է այցելել նոյեմբերի 28-ի երկրաշարժից տուժած շրջաններ

Իրանի նախագահը պատրաստվում է այցելել նոյեմբերի 28-ի երկրաշարժից տուժած շրջաններ

273
0

29.11.13

Իրանի նախագահ Հասան Ռուհանին պատրաստվում է այցելել Բուշեհր նահանգ, որտեղ նոյեմբերի 28-ին տեղի էր ունեցել ուժեղ երկրաշարժ, և հանդիպել տուժածների ընտանիքների հետ։ Այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը։

Համաձայն տարածված տեղեկության՝ նա կծանոթանա փրկարարական աշխատանքների ընթացքին, հրահանգներ կտա հետևանքները վերացնելու ուղղությամբ։

Հիշեցնենք, որ Բորաջան և Դաշթեսան քաղաքներում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով առաջացել էին ավերածություններ։ Զոհվել է 8 մարդ, ավելի քան 200-ը ստացել են մարմնական վնասվածքներ։ Երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 5.7 մագնիտուդ։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here