Իրանի նախագահ Հասան Ռուհանին աջակցում է մայրաքաղաքը Թեհրանից տեղափոխելու գաղափարին։ Այս մասին հայտարարել է խորհրդարանի պատգամավոր Ամիր Խոջաստեհը։ Հաղորդում է Trend գործակալությունը՝ հղում կատարելով Basidj գործակալությանը։
Նրա խոսքերով՝ Ռուհանին և նրա աշխատակազմը համաձայն են տեղափոխության նախագծի հետ, և մի շարք գերատեսչությունների համապատասխան հանձնարարականներ են տրվել։ Հաջորդ շաբաթ երկրի խորհրդարանը պատրաստվում է քննարկել այդ հարցը։
Մայրաքաղաքը փոխելու կողմնակիցները դա բացատրում են հաճախ տեղի ունեցող երկրաշարժերով, ինչպես նաև օդի լուրջ աղտոտվածությամբ։ Սակայն առայժմ հայտնի չէ, թե որ քաղաք է այն տեղափոխվելու։