Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին իր անհանգստությունն է հայտնել իսլամական մշակութային արժեքների պահպանման վերաբերյալ: Այդ մասին հայտնում է ISNA գործակալությունը:
Խամենեին այս հայտարարությամբ հանդես է եկել այսօր Արտակարգ վեհաժողովի ղեկավարի և անդամների հետ Թեհրանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ:
Ըստ հոգևոր առաջնորդի` պաշտոնյաները պիտի մեծ ուշադրություն դարձնեն «հոգևոր և հեղափոխական մշակույթի վրա»: Հայտարության մեջ ընդգծվում է, որ անհրաժեշտ է, որ իսլամական համակարգի ղեկավարների պիտի մեծ ուժեր ներդնեն իսլամական մշակույթի պահպանելու համար` ի պատասխան արևմունքի հակաքարոզչության: