տուն Քաղաքական Միջազգային Իրանի հոգևոր առաջնորդը սատարում է Ռոհանիի դիրքորոշումը

Իրանի հոգևոր առաջնորդը սատարում է Ռոհանիի դիրքորոշումը

177
0
131005124356_hassan_rouhani_iran_304x171_apԻրանի Իսալամական Հանրապետության հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին հաստատել է նախագահ Ռոհանիի՝ Վաշինգտոնի հետ հարաբերությունների վերականգնման նախաձեռնությունը, որը սկիզբ էր առել սեպտեմբերին նախագահի Վաշինգտոն կատարած այցի շրջանակներում,- հաղորդում է BBC պարբերականը:

 

«Մենք աջակցում ենք կառավարության դիվանագիտական նախաձեռնությունը և մեծ նշանակություն ենք տալիս այդ այցին»,- այսպիսի հաստարարություն է տեղադրվել այաթոլայի անձնական կայքէջում: Չնայած ստորև նաև ավելացվել էր, որ ամեն ինչ չէ, որ այցի շրջանակներում տեղին է արվել:

 

Հիշեցնենք, որ Հասան Ռոհանին նաև հեռախոսազրույց էր ունեցել Բարաք Օբամայի հետ, որը երկու երկրների նախագահների միջև առաջին հեռախոսազրույցն էր՝ սկսած 1979 թվից: Այս կապակցությամբ իր անհանգստությունն էր հայտնել նաև Իսրայելի նախագահ Բենյամին Նեթանյահուն, որը Ռոհանիին անվանել էր «ոչխարի մորթու ներքո ծպտված գայլ»։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here