Իրանցի բժիշկերը հաջող վիրահատել են Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենիին։ Այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը։
Նշվում է, որ այսօր վաղ առավոտյան հոգևոր առաջնորդը տեղափոխվել է հիվանդանոց շագանակագեղձի վիրահատության համար։ «Անհանգստանալու կարիք չկա», — ասել է Խամենեին հիվանդանոց տեղափոխվելուց առաջ։
Քիչ աաջ բժիշկները տեղեկացրել են, որ վիրահատությունը հաջող է ընթացել։
Ալի Խամենեին Իրանը ղեկավարում է 25 տարի շարունակ։ 1981-1989 թվականների նա կատարել է երկրի նախագահի պարտականությունները։ Ներկայում նա 75 տարեկան է։