Ուրբաթ օրն ամերիկյան CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով օգնական Բեն Ռոդսն ասել է, որ անցած շաբաթ Իրանի և «Վեցյակի» բանակցություններում զգալի առաջընթաց է արձանագրվել, և հնարավոր է, որ նոյեմբերի 20-ին կողմերը Վիեննայում կկարողանան Իրանի միջուկային ծրագրի առաջին փուլի վերաբերյալ համաձայնագիր ստորագրել:
«Ժնևում տեղի ունեցած բանակցություններում մեզ հաջողվել է հարթել հակասությունները, և հիմա կարծում ենք, որ հաջորդ շաբաթ կարող ենք հասնել պայմանավորվածության՝ առաջին փուլի վերաբերյալ: Համաձայն դրա` Իրանի միջուկային ծրագրի իրագործումը կդադարեցվի, ինչպես նաև կապամոնտաժվեն որոշ տարրեր: Դրան ի պատասխան կվերացվեն որոշ պատժամիջոցներ», — ասել է Ռոդսը: