տուն Քաղաքական Միջազգային Իրանի խորհդարանը կարող է քննարկել «Խոջալուի ողբերգությունը»

Իրանի խորհդարանը կարող է քննարկել «Խոջալուի ողբերգությունը»

79
0

Parlament-Irana-odobril-proekt-perebroski-vody-Kaspiya-v-ozero-Urmiya-41db580c06e68bbc39c8777e1b3988d3

Իրանի խորհդարանը, հնարավոր է, քննարկի, այսես կոչված, «Խոջալուի ողբերգության հարցը»: Այս մասին հաղորդում է Trend գործակալությունը` հղում կատարելով Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսեն Փաքայինին:

Նա նշել է, որ 2013 թվականի սեպտեմբերին Իրանի և Ադրբեջանի միջխորհդարանական հանձնաժողովը պայմանավորվել են պատրաստել համատեղ նամակ և դիմում Իրանի խորհրդարանին, որպեսզի այդ երկրի Մեջլիսն իր դիրքորոշումն արտահայտի «Խոջալուի ողբերգության» վերաբերյալ:

Դեսպանը նաև անդրադարձել է ղարաբաղյան կարգավորման գործընթացին` նշելով, որ դեմ է արտաքին ուժերի միջամտությանը կարգավորման ընթացքին:

Այլ աղբյուրներից այս տեղեկությունը առայժմ հնարավոր չէր ճշտել: