տուն Քաղաքական Միջազգային Իրանի ժողովուրդը թշնամաբար տրամադրված չէ ամերիկացիների նկատմամբ․ Ռուհանի

Իրանի ժողովուրդը թշնամաբար տրամադրված չէ ամերիկացիների նկատմամբ․ Ռուհանի

204
0

Rouhani3

Իրանի ժողովուրդը թշնաբար տրամադրված չէ այլ ժողովուրդների, այդ թվում՝ ամերիկացիների հանդեպ։ Այս մասին Իրանի կառավարության նիստի ժամանակ հայտարարել է երկրի նախագահ Հասան Ռուհանին։ Այս մասին տեղեկացնում է Fars գործակալությունը։

Միաժամանակ Ռուհանին շեշտել է, որ ժողովուրդը միշտ դատապարտում է իր նկատմամբ այլոց թշնամական քաղաքականությունը։ Նախագահն անդրադարձել է նաև երկրի միջուկային ծրագրին՝ նշելով, որ Իրանը բանակցություններ է վարում «վեցյակի» հետ, որպեսզի վերականգնի իր իրավունքները տրամաբանության և դիվանագիտության շնորհիվ։

Ռուհանին նաև ասել է, որ երկրի ինքնիշխանությունն ու անկախությունն այն «կարմիր գիծն է», որից այն կողմ բանակցություններ չեն կարող լինել։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here