տուն Քաղաքական Միջազգային Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ տասնամյակներ տևող հակասությունները կարելի է կարգավորել մինչև...

Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ տասնամյակներ տևող հակասությունները կարելի է կարգավորել մինչև շաբաթվա վերջ

218
0

Javad Zarif New York

Թեհրանի և Արևմուտքի միջև տասնամյակներ տևող հակասությունները, որոնք ծագել են իրանական միջուկային ծրագրի պատճառով, կարող են կարգավորվել շատ կարճ ժամանակում, եթե բոլոր կողմերը առավելագույնը ներդնեն դրա համար: Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Ջավադ Զարիֆը: Հաղորդում է Reuters գործակալությունը:

Նոյեմբերի 7-8-ին Ժնևում շարունակվում են Իրանի միջուկային ծրագրի շուրջ այդ երկրի և միջնորդ վեց երկրների բանակցությունները:

«Եթե յուրաքանչյուրն անի հնարավորը, մենք կարող ենք դա իրականացնել: Մենք լուրջ զրույց ենք ակնկալում: Դա հնարավոր է», — ասել է Զարիֆը` պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք վաղը կամ հաջորդ օրը պետք է ճեղքում ակնկալել բանակցություններում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here