տուն Քաղաքական Միջազգային Իրանի արտգործնախարարը ժամանում է Սիրիա

Իրանի արտգործնախարարը ժամանում է Սիրիա

248
0

IMAGE635137111646062649

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հունվարի 14-ին կժամանի Դամասկոս։ Այս մասին հաղորդում է իրանական ISNA գործակալությունը, որին հղում է կատարել ITAR-TASS գործակալությունը։

Դիվանագիտական աղբյուրների տեղեկություններով՝ Դամասկոսում Զարիֆը հանդիպելու է Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի հետ։ Բացի Սիրիայից, Զարիֆն արդեն այցելել է Լիբանան, իսկ Սիրիայից հետո կժամանի Հորդանան և Իրաք։ Կիրակի օրն իրանի արտգործնախարարն ասել է, որ Իրանը կմասնակցի Սիրիայի հարցով «Ժնև 2» համաժողովին, եթե հրավեր ստանա առանց որևէ նախապայմանի։

«Մենք աջակցում ենք ցանկացած նախաձեռնության, որն ուղղված է Սիրիայում հակամարտության կարգավորմանը, և կարծում ենք, որ Ժնևում պետք է մշակվի հակամարտության քաղաքական կարգավորման մեխանիզմ։ Սիրիայում ահաբեկչությունը և կրոնական ծայրահեղականությունը ստանձելու համար լավագույ ուղին Սիրիայի ժողովրդին ազատ ընտրության իրավունք տալն է», — ասել է Զարիֆը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here