Իրանի առողջապահության փոխնախարար Իրաջ Հարիրչին կորոնավիրուսով վարակվելուց հետո ապաքինվել է։ Այս մասին հայտնել է երկրի առողջապահության նախարար Սայիդ Նամակին։
Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, վերջինս, ապաքինվելու կապակցությամբ շնորհավորելով փոխնախարարին, հանձնարարել է հետևել կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի ընթացքին:
«Ձեզ՝ որպես իմ հատուկ ներկայացուցչի, առաջադրանք է տրվում ուղևորվել նահանգների ու քաղաքային շրջանների կենտրոններ եւ հետեւել ազգային մոբիլիզացմանը կորոնավիրուսի դեմ պայքարում»,- ասված է Նամակիի հաղորդագրության մեջ։